Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը


Հուլիսի 10-18-ը Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, որտեղ հաջող հանդես եկան Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները։

Մինչև 12 տարեկանների խմբում հաղթող դարձավ Մանվել Առաքելյանը, մարզիչ` Վահե Բաղդասարյան։

Մինչև 18 տարեկանների խմբում 2-րդ տեղ գրավեց 12-ամյա Բենիկ Ագասարովը, մարզիչ՝ Լևոն Բաբուջյան։

Մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն արդյունք ցույց տվեց Նարեկ Ղազարյանը, մարզիչ՝ Յուրի Համբարձումյան։