«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանի 5-ամյակի կապակցությամբ Երևանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպվեց շախմատի միաժամանակյա սեանս։ Պատանի շախմատիստների հետ շախմատային պարտիա խաղաց միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը։
Շախմատի միաժամանակյա սեանսին մասնակցեց 20 երեխա։ Նրանք առաջինն էին արձագանքել, որ պատրաստ են մասնակցել մրցապայքարին ։ Պայմանները պարզ էին. պետք է լինել մինչև 14 տարեկան, ունենալ շախմատային կարգ՝ մինչև 2-րդը ներառյալ։
Միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ խաղալիս երեխաները ցուցադրեցին մտքի ճկունություն։ Նրանք պատրաստված էին եկել խաղին և լավագույնները արժանացան հատուկ մրցանակների։
Մրցապայքարի ավարտին «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը սաների հետ կազմակերպեց գունեղ գիտական շոու։ Երեխաները նաև խրախուսական նվերներ ստացան։