3-րդ «Երևան Օփենը»` վիդեոշարքով


Yerevan Open. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը պատմել է միջազգային մրցաշարի մասին․

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ելույթը Yerevan Open մրցաշարի ժամանակ.

Yerevan Open. 1-ին մրցափուլ

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարին․

Yerevan Open. 2-րդ մրցափուլ

Երևանը շարունակում է շախմատ շնչել։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 300-ից ավելի շախմատիստ շարունակում է կենաց-մահու կռիվ տալ Yerevan Open միջազգային մրցաշարի շրջանակում։ Ավարտվեց մրցումային երկրորդ օրը։

Yerevan Open. 3-րդ մրցափուլ

Yerevan Open միջազգային մրցաշարը բնականոն ընթացքի մեջ է: 3 տուր մնաց անցյալում, որի արդյունքում կա 100 տոկոսանոց արդյունք ունեցող 3 շախմատիստ:

Yerevan Open. 4-րդ մրցափուլ

Շախմատի Yerevan Open մրցաշարն աստիճանաբար մոտենում է հասարակածին: 4 տուր մնաց թիկունքում: 4-րդ տուրի պարտիաների ընթացքին հետևում էր շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այս պահին 100 տոկոսանոց արդյունք ունի 3 շախմատիստ:

Yerevan Open. 5-րդ մրցափուլ

Շախմատի Yerevan Open մրցաշարի ավարտին մնաց 4 տուր: Խաղային 5-րդ օրը բաժանված էր 2 մասի: Նախ, առավոտյան դասական պարտիայի շրջանակում կայացավ 5-րդ տուրը: Մրցաշարի երեկոյան հատվածն ամենաթեժն էր: Առաջին անգամ Yerevan Open-ը ընդմիջվեց բլից մրցաշարով, որտեղ հավաքվել էր հայկական շախմատի աստղաբույլը:

Yerevan Open. 6-րդ մրցափուլ

Շախմատի Yerevan Open մրցաշարի 2/3-ը մնաց անցյալում: Աստիճանաբար ընդգծվում են այն մասնակիցները, որոնք պայքարելու են մրցանակային տեղերի համար: 6-րդ տուրից հետո կա 2 առաջատար. 5.5-ական միավոր ունեն մրցաշարի առաջին համար հնդիկ Նարայանանը, ինչպես նաև Ուկրաինայից Վիտալի Սիվուկը:

Yerevan Open. 7-րդ մրցափուլ

Շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: Մրցանակային տեղերի համար պայքարը գնալով թեժանում է: Այս տուրում պարտիաների ընթացքին էր հետևում հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Yerevan Open. 8-րդ մրցափուլ

Yerevan Open 3-րդ միջազգային մրցաշարի 8-րդ մրցափուլը անցավ թեժ մթնոլորտում: Մի շարք առաջատարներ պայքարում են մրցանակային տեղերի համար:

Yerevan Open. 9-րդ մրցափուլ

Ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը: Այս անգամ մասնակցում էր 300-ից ավելի մարզիկ՝ 13 երկրից: Պուրանիկ Աբհիմանյուն լրացուցիչ արդյունքներով դարձավ մրցաշարի հաղթող ու արժանացավ 2 միլիոն դրամի:

Ֆոտոշարք