«Ես սիրում եմ մտածել». շախմատիստ Հայկ Թադևոսյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցեցինք Հայկ Թադևոսյանի հետ: Նա շախմատ է խաղում 3 տարի: Հայկը պատմեց, թե ինչի է ուզում ապագայում հասնել:

Հարցին, թե ինչու որոշեց շախմատ խաղալ, Հայկ Թադևոսյանը պատասխանեց պարզ, հստակ, առանց այս ու այն կողմ ընկնելու: Ասում է` որոշեց շախմատ խաղալ, որովհետև սիրում է մտածել:

«Հայրս ինձ շախմատի տարավ: Այս խաղում ինձ ամենից շատ դուր է գալիս դեբյուտները, հետաքրքիր քայլեր փնտրելը», - ասաց Հայկը:

Հայկն ամեն օր է շախմատ խաղում: Հետո սովորում է դեբյուտներ, ծուղակներ:

«Շախմատում 3 կարևոր կանոն կա. արքային պաշտպանել, զարգացնել ֆիգուրները և գրավել կենտրոնը», - ընդգծեց Հայկը:

Հիմա Հայկը 3-րդ կարգ է: Ապագայի հետ կապված մեծ պլաններ ունի: Պետք է լրացնի 2-րդ, 1-ին կարգերը: Հետո պետք է աշխատի, որ Եվրոպայի չեմպիոն դառնա: Ոգևորությամբ պատմեց, որ ուզում է իրեն ամբողջ աշխարհը ճանաչի` որպես լավագույն շախմատիստ: