ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի պատանիների և աղջիկների առաջնություն-2020


Ս/թ. փետրվարի 13-ից մինչև 22-ը Տ․Պետրոսյանի անվան շախմատի տանն (հասցե՝ Խանջյան 50, ք. Երևան, ՀՀ) անցկացվելու է Երևանի 2020թ. շախմատի պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ 7 տարիքային խմբերով․

▪ մինչև 8 տարեկան պատանիներ

▪ մինչև 10 տարեկան պատանիներ

▪ մինչև 12 տարեկան պատանիներ

▪ մինչև 14 տարեկան պատանիներ

▪ մինչև 16 տարեկան պատանիներ

▪ մինչև 10 տարեկան աղջիկներ

▪ մինչև 12 տարեկան աղջիկներ

Մրցաշարին կարող են մասնակցել այն պատանիները կամ աղջիկները, ովքեր հանդիսանում են Երևանի շախմատի ֆեդերացիայի անդամ, մասնակցության իրավունք են ձեռք բերել կիսաեզրափակիչ մրցաշարում կամ համապատասխանում են կանոնադրությամբ հաստատված որակավորման պահանջներին:

Երևանի շախմատի ֆեդերացիային կարելի է անդամագրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներում կամ Երևանի շախմատի ֆեդերացիայում (հասցե՝ Ս.Վրացյան 80, ք. Երևան, ՀՀ)՝ լրացնելով դիմումը և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Անդամագրվել կարելի է նաև առցանց՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում - https://yerevanchessfed.com/:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության որոշմամբ (արձանագրություն N 3/2019) սահմանված է տարեկան 3000 ՀՀ դրամ անդամավճար:

Երևանի 2020թ. շախմատի պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար սահմանված է 3000 ՀՀ դրամ մուտքավճար:


Հայտերը ներկայացնել մինչև փետրվարի 8-ը:

Հարգանքներով՝

Երևանի շախմատի ֆեդերացիա


Եզրափակչի հայտի ձև.xlsx

Երևանի պատանիների եզրափակիչ-2020.PDF