Եզրափակիչ փուլ անցնողներն են․
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեցին Երևանի պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարերը։
Ընդհանուր մասնակիցները 158-ն էին։ Մրցաշարերի արդյունքներով որոշվեցին եզրափակիչ անցած պատանիները։ 9-ից 7 միավոր հավաքողները լրացրեցին մարզական կարգեր։
Մինչև 10 տարեկան պատանիների պայքարում 7,5 միավոր հավաքելով հաղթող դարձավ Կարապետ Փափազյանը։ Փափազյանը ներկայացնում է Մալաթիա-Սեբաստիայի շախմատի դպրոցը, մարզիչը՝ Վարդան Մելքոնյան։
Նույնքան՝ 7,5 միավորով երկրորդը Դավիթ Սիրադեղյանն էր, իսկ երրորդ տեղ գրավեց Վարդգես Խուրշուդյանը (7 միավոր)։
Երևանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ հաջորդ փուլ անցան 37-ը։
Նրանք են՝
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում հաղթողները 4-ն էին՝ 7 միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողը Սամվել Ավալյանն էր, Ռաֆայել Վահանյանի մարզադպրոցի սանը, մարզիչ՝ Արամ Նավոյան։
Երկրորդը՝ Կարո Ամիրխանյանն էր, իսկ եռյակը եզրափակեց Մանվել Այվազյանը։
Այս մրցաշարից հաջորդ փուլ անցան լավագույն 25-ը։
Նրանք են՝
Կիսաեզրափակչի լավագույնները փետրվարի 13-ից, մյուս մասնակիցների հետ, կպայքարեն Երևանի չեմպիոնի կոչման համար։