Երկու չեմպիոն մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ


Երևանում ընթանում է Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը:

Բարձրագույն վարպետության մարզադպրոցի 2 սաներ` Գաբրիելա Հարությունյանը (մինչև 10տ. աղջիկներ, մարզիչ` Գևորգ Ալավերդյան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 12տ. աղջիկներ, մարզիչ` Վարդան Մելքոնյան) մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ անհասանելի են դարձել մրցակիցների համար և նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Համառ պայքար է ընթանում մյուս տարիքային խմբերում: Վաղը տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ և վճռորոշ խաղափուլը: