Կրասնոդար և Երևան քույր քաղաքների համագործակցությամբ անցկացված շախմատի միջազգային առցանց պատանեկան մրցաշարում, Երևանի թիմը, որը կազմավորված էր ԲՎՄ-ի սաներից, վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը։
Մրցաշարին մասնակցում էին 5 երկրների թիմեր՝ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, ինչպես նաև Աբխազիայի չճանաչված հանրապետությունից։
Անհատական հաշվարկում 5.5 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Արտակ Ալիխանյանը:
Երկրորդ հորիզոնականը 5.5 միավորով գրավեց Սևակ Մանուկյանը:
3-րդ մրցանակային տեղը 5 միավորով զբաղեցրեց Էդգար Հայրապետյանը։ Թիմի մարզիչն էր միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: