Դառնալու եմ գիտնական ու աշխարհի չեմպիոն». 6-ամյա Միքայել Վահրամյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 6-ամյա շախմատիստ Միքայել Վահրամյանի հետ: Նա պատմել է, թե ինչու է սիրում շախմատ խաղալ:



Միքայել Վահրամյանը շախմատ սկսեց սովորել դպրոցում, հետո` շախմատի դպրոցում: Ասում է` շախմատում իրեն ամեն ինչ էլ դուր է գալիս:

«Ես շատ եմ սիրում այս խաղը: Խաղաքարերը, շախմատային պայքարը», - ասաց Միքայելը:

Շախմատի մասին խոսելիս Միքայելը ցույց է տալիս, թե ինչպես են սևերն անցնում պաշտպանության, երբ սպիտակները հարձակվում են:

«Շատ հեշտ է պաշտպանության անցնելը, բայց պետք է խելացի խաղաս», - ժպտում է Միքայելը:

Շախմատով ոգևորված Միքայելն ուզում է գիտնական դառնալ, որպեսզի ստեղծի մի սարք, որը կուժեղացնի մեր բանակը: Մինչև այդ պետք է աշխարհի չեմպիոն դառնա: