Անցկացվել է Կենտրոն վարչական շրջանի հիմնական դպրոցների շախմատի թիմային առաջնությունը


ՄՊՀ մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան վարժարանում անցկացվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հիմնական դպրոցների շախմատի թիմային առաջնություն։ Մրցաշարն անցկացվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ։

Թիմային մրցաշարին մասնակցում էին 24 դպրոցի մինչև 9-րդ դասարանի 72 աշակերտներ։ Յուրաքանչյուր դպրոցի թիմ բաղկացած էր 3 հոգուց։ 1 օր տևած առաջնությանը առաջին տեղը զբաղեցրել է Ջոն Կիրակոսյանի անվան 20-րդ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Նիկոլ Աղբալյանի անվան 19-րդ դպրոցի թիմը, իսկ 3-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Խրիմյան Հայրիկի անվան 10-րդ դպրոցի թիմը։

Ֆոտոշարք