«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 7-ամյա Էդուարդ Գրիգորյանի հետ։ Նա արդեն 1 տարի խաղում է շախմատ և շատ է հավանում այս խաղը։
Էդուարդն իր շախմատային պատմությունը սկսում է խաղի առավելությունները թվարկելով։ Ասում է՝ սա խաղ է, որն օգնում է զարգանալ ու ինքնակրթվել։
«Մայրս ինձ տարավ շախմատի։ Հենց այդ ժամանակ էլ հավանեցի այս խաղն ու մեծ ոգևորությամբ շախմատ եմ խաղում։ Մեր խմբում ես ուժեղներից եմ», - ասաց Էդուարդը։
Շախմատում Էդուարդը սիրում է մանկական մատը, տեղափոխությունը և շախմատային այլ հնարքները։ Նրա խոսքով՝ նման հնարքները խաղն ավելի հետաքրքիր են դարձնում։
«Պարտվելիս էլ չեմ տխրում։ Ես խաղից հաճույք եմ ստանում։ Հաղթանակն ու պարտությունն ինձ համար նոր մոտիվացիա է», - ընդգծեց Էդուարդը։
7-ամյա շախմատիստը նաև ակտիվ սպորտով է զբաղվում։ Խաղում է թենիս։ Այլ նպատակներ էլ ունի։ Ուզում է բժիշկ դառնալ, որ բոլոր հիվանդներին բուժի, իսկ շախմատ կխաղա ամբողջ կյանքի ընթացքում։