«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 7-ամյա շախմատիստ Դավիթ Մխիթարյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպես սկսեց շախմատ խաղալ։
«Հետաքրքիր խաղ է». շախմատի մասին խոսելիս առաջինն այս բնորոշումն է տալիս 7-ամյա Դավիթ Մխիթարյանը։ Նա 5 տարեկանից շախմատ է խաղում։
«Ինձ մայրս առաջարկեց շախմատ խաղալ։ Նա տեսավ, որ մեր դպրոցում երեխաների մեծ մասը հաճախում են շախմատի դասերի։ Ես էլ գնացի ու խաղն ինձ դուր եկավ», - ասաց Դավիթը։
Շախմատ խաղալիս Դավիթը սիրում է մրցակցին հաղթել մանկական մատով։ Նախընտրում է խաղալ սպիտակ խաղաքարերով։
«Սպիտակներով միշտ մի քայլ առաջ ես լինում հակառակորդից, որովհետև առաջինն ես սկսում խաղը», - ասաց շախմատիստը։
Դավիթը տանն էլ է շախմատ խաղում։ Իր խաղընկերները երկուսն են՝ քեռին և պապը։ Նրանց հետ խաղալիս միշտ չէ, որ Դավիթին հաջողվում է հաղթել։
«Երբ դասերից գնում եմ տուն, ինձ հրավիրում են շախմատի։ Ամեն օր խաղում եմ։ Շախմատն օգնում է, որ դպրոցում էլ լավ սովորեմ։ Բոլոր առարկաները սիրում եմ», - ընդգծեց 7-ամյա Դավիթը։
Փոքրիկ շախմատիստը երկու նպատակ ունի հիմա. ուզում է դառնալ լավ շախմատիստ և ֆուտբոլիստ։ Ասում է՝ մեկը մյուսին չի խանգարի։ Երկուսն էլ սպորտաձևեր են։ Մեկը մարզում է ուղեղը, մյուսը՝ մարմինը։