Երևանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով կմեծարվի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակը։ Այդ նպատակով հունիսի 30-ից հուլիսի 9-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարը։ Միջազգային վարպետի նորմայով մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ, որոնցից 4-ը կլինեն արտասահմանից։
Բացման հանդիսավոր արարողությունը և վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը՝ 19։00-ին։
Հուշամրցաշարի գլխավոր հովանավորն է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Արդյունքներին կարող եք հետևել այստեղ՝ chess-results