Երևանի շախմատի ֆեդերացիայի ջանքերով և ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը տեղի ունեցավ Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի բացումն ու վիճակահանությունը: Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը ողջունելով մասնակիցներին՝ հայտնեց, որ այս մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և նպատակ կա այն շարունակական դարձնելու:
Միջազգային վարպետի նորմայով մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, որոնցից 4-ը արտասահմանից են՝ Վրաստանից և Իրանից: Առաջին տուրը հունիսի 1-ին է:
Հուշամրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ՝ https://bit.ly/39XsSqR