Լուրերի անդրադարձը Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարին



Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը «Լուրերին» ասել է, որ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարն անցկացվում է առաջին անգամ և նախատեսված է, որ մեր պատանի շախմատիստները անհրաժեշտ մրցակցային փորձ ձեռք բերեն: Հուշամրցաշարը հնարավորություն է տալիս լրացնել միջազգային կոչումներ և նորմաներ.

«Լուրջ մտադրություն ունենք այս հուշամրցաշարն անցկացնել ամեն տարի, ավելի ուժեղ կազմով: Այս պահին սահմանել ենք միջազգային վարպետի նորմա, բայց հետագայում նպատակ ունենք միջազգային գրոսմայստերի նորմայով անցկացնել այս հուշամրցաշարը»:

Խաղերին կարող եք հետևել նաև առցանց` Ուղիղ