Մրցաշարը հատեց հասարակածը․
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը շարունակվում են Երևանի պատանիների և աղջիկների 2020 թվականի առաջնությունները։
Այսօր ավարտվեցին 5-րդ տուրերը, որի արդյունքներով առաջատարներն են՝
Մ08
Քոչարյան Վաչե - 5 միավոր - Հայաստանի շախմատի ակադեմիա - մարզիչ՝ Մեջինյան Էդգար,
Մ10
Մկրտչյան Նարեկ - 4.5 միավոր - Նուբարաշենի շախմատի դպրոց - մարզիչ՝ Գալոյան Լևոն։ 4.5 միավոր ունեն ևս 3 շախմատիստ,
Մ12
Հովյան Նիկոլայ - 5 միավոր - Հայաստանի շախմատի ակադեմիա - մարզիչ՝ Չիբուխչյան Արթուր,
Մ14
Գալաջյան Արմեն - 5 միավոր - Դավթաշենի շախմատի դպրոց - մարզիչ՝ Խաչիկյան Հայկ,
Մ16
Սահակյան Արման - 5 միավոր - Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոց - մարզիչ՝ Սանթրյան Արարատ (մրցաշարը 7 տուր է),
Ա10
Կրկյաշարյան Սոնա - 5 միավոր - Մալաթիա-Սեբաստիայի շախմատի դպրոց - մարզիչ՝ Հայրապետյան Արտավազդ,
Ա12
Հայրապետյան Նվարդ - 5 միավոր - Ավանի շախմատի դպրոց - մարզիչ՝ Հունանյան Դավիթ։
Մրցանակային հիմնադրամը կազմում է 760 000 ՀՀ դրամ:
Առաջնության արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբից համապատասխան թվով մասնակիցներ իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների 2020թ.-ի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: