Ավարտին մոտեցավ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարը



ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը՝ հավաքելով 7 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իրանը ներկայացնող շախմատիստները:

Հովիկ Հայրապետյանն արժանացել է Արսեն Եղիազարյանի անվան ոսկե մեդալի, որը 3 օրինակից էր: Ոսկե մեդալ է շնորհվել նաև Արսեն Եղիազարյանի ընտանիքին, իսկ վերջին մեդալը կպահվի Երևանի շախմատի ֆեդերացիայի թանգարանում: