Այսօր՝ հուլիսի 20-ին «Հենդլ» ընկերությունը Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ կազմակերպել էր մրցաշար՝ նվիրված շախմատի միջազգային օրվան։ Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հրապարակում, որտեղ կայանում էր մրցաշարը, մթնոլորտը տոնական էր։ Մասնակիցները թեժ պայքարի մեջ, իսկ ծնողները և պատահական անցորդները՝ երկրպագուի դերում։
7 տուրից հետո մրցաշարային հաղթող եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1. Վիրաբյան Գոռ - 6,5 միավոր

2․Հովհաննիսյան Թովմաս - 6 միավոր

3․ Վարդանյան Արամ - 6 միավոր

Բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր, իսկ հաղթող եռյակը՝ անվանական ձեռագործ շախմատներ և մեդալներ։
Շնորհավորում ենք բոլորիս շախմատային տոնի կապակցությամբ։


