Ավարտվեց Փոթիում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթ - 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաներն ու մարզիչները:
Գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա 9 խաղից վաստակելով 8.5 միավոր՝ միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ. աղջիկների մրցապայքարում:
Հրաշալի հանդես եկավ նաև մեր մյուս սանը՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վ. Բաղդասարյան): Նա մինչև 12տ. տղաների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:
Մինչև 10տ. տղաների պայքարում երկրորդ մրցանակին արժանացավ Գոռ Դաբաղյանը (մարզիչ՝ Յ. Համբարձումյան), ով ստացավ նաև հատուկ մրցանակ մինչև 9տ. տղաների լավագույն արդյունքի համար:
Իրենց բարձր վարպետությունը հաստատեցին և մրցանակային տեղեր նվաճեցին մեր մարզադպրոցի մարզիչներ Սիմոն Մկրտչյանը և Գևորգ Ալավերդյանը:
Սրտանց շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ: