Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնություն


Հուլիսի 20-22-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ 2022 թվականի արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:Եվրոպական 28 երկրների 250 խաղացողներ առաջնությանը մասնակցել են տղաների և աղջիկների 6 տարիքային խմբերում (Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16 և Մ18):Արագ շախմատի մրցաշարի Մ12 տարեկան աղջիկների խմբում հրաշալի ելույթ ունեցավ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սան Սոնա Կրկյաշարյանը (մարզիչ՝ Վարդան Մելքոնյան): Նա 9 խաղից վաստակելով 6.5 միավոր՝ կիսեց առաջինից երրորդ հորիզոնականները և միայն լրացուցիչ գործակցով գրավեց երրորդ տեղը: Նա նվաճեց բրոնզե մեդալ:Սոնան հաջողություն գրանցեց նաև կայծակնային շախմատում: Աղջիկների Մ12 խմբում՝ 18 խաղից վաստակելով 14 միավոր, միայն 0.5 միավորով հետ մնաց առաջատարից և գրավեց երկրորդ տեղը:

Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է մեր շախմատիստին և մաղթում նորանոր հաջողություններ: Հուսով ենք, որ ապագա մրցաշարերում Սոնան միշտ կներկայացնի Հայաստանը պատվավոր հորիզոնականներում: