Երևանի պատանիների և աղջիկների առաջնություն-2020

Ավարտվեց մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարը․


Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեց Երևանի մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարը։

Մրցաշարի արդյունքներով հաղթող դարձավ Սահակյան Արմանը՝ Հենրիկ Գասպարյանի անվան դպրոցի սանը /մարզիչ՝ Սանթրյան Արարատ/։

Մալաթիա-Սեբաստիայի շախմատի դպրոցի սան Նավոյան Գագիկը, հավասար միավորներով, երկրորդն էր /մարզիչ՝ Մաթևոսյան Սեդրակ/։

Իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ալիխանյան Արտակը՝ Էրեբունու շախմատի դպրոցից /մարզիչ՝ Թորոսյան Նորայր/։

Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստ անցավ հաջորդ փուլ՝ Հայաստանի պատանիների և աղջիկների 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշար։

Անցնողների ցուցակը ներկայացվում է ստորև։ Հաշվարկից դուրս հանդես եկողներն առանձին նշված են, սակայն, եթե որևէ շախմատիստ որոշի մասնակցել ոչ իր տարիքային խմբում, Երևանի շախմատի ֆեդերացիային պետք է հայտնել շտապ՝ մոտակա օրերի ընթացքում։


Հղում

Նկարներ

Այս մրցաշարն անցկացվեց 7 խաղափուլով։ Մյուս մրցաշարերը շարունակվում են։

Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր հաղթողներին և հաջորդ փուլ անցնողներին և հիշեցնում է, որ մրցաշարերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին ժամը 15։00-ին Տ․Պետրոսյանի անվան շախմատի տանը: