Երևանի պատանիների և աղջիկների առաջնություն-2020

Արդյունքների ամփոփում․


Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը ավարտվեցին 2020 թվականի Երևանի առաջնությունները։

Երևանը ունեցավ նոր հաղթողներ, շատերը բարձրացրեցին իրենց մարզական կարգերը, իսկ հաջողակները անցան հաջորդ փուլ։

Աղջիկների մինչև 10 տարեկանների պայքարում հաղթողներ ճանաչվեցին՝ Կրկյաշարյան Սոնան, Դանիելյան Լիլիան և Հարությունյան Գաբրիելան։ Ընդ որում Գաբրիելան լավագույնն էր մինչև 8 տարեկանների մեջ։

Հաջորդ փուլ անցնողների տվյալները, ինչպես նաև դպրոցների և մարզիչների մասին ինֆորմացիան ստորև․


Մարզական կարգեր լրացրեցին՝


Աղջիկների մինչև 12 տարեկանների 2020 թվականի հաղթողներն են՝ Հայրապետյան Նվարդը, Գալստյան Մարիան և Մխիթարյան Էմման։

Հաջորդ փուլ անցան՝

Մարզական կարգերը բարելավեցին՝


Մինչև 8 տարեկանների պատանիների պայքարում իրեն հավասարը չունեցավ Քոչարյան Վաչեն, երկրորդը Սիմոնյան Մովսեսն էր, իսկ երրորդ տեղ գրավեց Արզումանյան Ավետիքը։

Հաջորդ փուլում իրենց ուժերը կչափեն նաև՝


Որակավորման կարգեր լրացրեցին՝


Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթեցին՝ Ասկանազյան Գոռը, Ղարիբյան Տիգրանը և Մախսուդյան Հայկը։

Հաջորդ փուլ անցան․


Որակավորումը բարձրացրեցին՝


Մինչև 12 տարեկան պատանիների մեջ առաջատարներն էին՝ Հովյան Նիկոլայը, Ալեքսանյան Դավիթը և Մելքոնյան Գրիգորը։

Մյուս փուլում կխաղան՝


Մարզական կարգեր լրացրեցին․


Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում մրցանակային տեղեր գրավեցին՝ Գալաջյան Արմենը, Հայրապետյան Էդգարը և Ղիմոյան Նարեկը։

Հաջորդ փուլ անցան․


Մինչև 16 տարեկանների մրցաշարը ավարտվել էր երկու օր առաջ։


Երևանի պատանիներ-2020-վիճակագրություն.xlsx


Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր հաղթողներին և հրավիրում է բոլորին մասնակցելու փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Շախմատի Տանը, փետրվարի 23-ին, ժամը՝ 15։00-ից սկսած։


Թարմացում․

Փակման արարողության նկարները կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում։