ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասեր

Շախմատի փնջային առաջնություն․


Փետրվարի 24-26-ը ՀՀ ՊՆ Քանաքեռ-Զեյթունի N զորամասում Երևանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացվեց ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասերի միջև շախմատի փնջային առաջնությունը:

Առաջնության նպատակն էր 5 մասնակցից բաղկացած ուսումնական զորամասերի հավաքականի ի հայտ բերելը, որը մարտի 29-ից ք. Վանաձորում կմասնակցի համաբանակային առաջնությանը:

Անհատական հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրեցին.
1.Զիրոյան Դավիթ 21,5/22 միավոր ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս
2.Պողոսյան Նարեկ 19/22 միավոր ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս
3.Ասատրյան Գրիգոր 17,5/22 միավոր ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամաս

Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրեցին.
1. ՀՀ ՊՆ Լուսակերտի զորամասի թիմը
2. ՀՀ ՊՆ Մուղնու զորամասի թիմը
3. ՀՀ ՊՆ Քանաքեռ-Զեյթունի զորամասի թիմը

ԵՇՖ-ն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ՊՆ Քանաքեռ-Զեյթունի N զորամասի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Պողոսյանին և ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, կապիտան Գևորգ Գևորգյանին՝ զինվորների համար մրցակցային գերազանց պայմաններ ապահովելու համար: