Փետրվարի 17-ին «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնությունը, որը կայացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության և փրկարար ստորաբաժանումների հավաքական 15 թիմերը։
Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել ՆԳՆ ոստիկանության շտաբի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար ոստիկանության կրթահամալիրի և փրկարար ծառայության հավաքական թիմերը։
Անհատական պայքարում լավագույնը ճանաչվել է ՆԳՆ փրկարար Սարգիս Կյուրեղյանը, 2-րդ տեղում Գագիկ Մարգարյանն էր՝ Շիրակի մարզային ոստիկանությունից։ Երրորդ մրցանակային տեղն զբաղեցրել է Երվանդ Ադունցը, որը ՆԳՆ ոստիկանության շտաբի ծառայող է։
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։ Մրցանակները հանձնել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։