Երևանի շախմատի դպրոցների թիմային առաջնություն


Մարտի 11- 12-ը կայացավ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 12 շախմատի մարզադպրոցների թիմային առաջնությունը։ Մրցաշարը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով։ Մրցաշարն անցկացվեց շրջանային մրցակարգով, յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր տարբեր տարիքային խմբերի 10 շախմատիստ՝ 1 տղա մինչև 14 տ, 3 տղա մինչև 12 տ, 2 տղա մինչև 10 տ, 2 տղա մինչև 8 տ, 2 աղջիկ մինչև 10 տ։ Նման ձևաչափը լավ հնարավորություն էր գնահատելու ինչպես վերջին տարիներին կատարված, այնպես էլ այս պահին իրականացվող մարզադպրոցների աշխատանքները։

Երևանի շախմատի ֆեդերացիան կարևորում է առողջ մրցակցության միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, և վստահ է, որ մրցաշարի արդյունքների վերլուծությունը ևս մեկ հնարավորություն կտա մարզադպրոցներին հասնելու նոր որակական աստիճանի։

Մրցաշարի բացահայտ ֆավորիտը Բարձրագույն վարպետության մարզադպրոցն էր, որը չնայած հանդես էր գալիս ոչ ուժեղագույն կազմով, այնուամենայնիվ մեծ առավելությամբ գրավեց առաջին տեղը։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները նույնպես միավորների մեծ տարբերությամբ համապատասխանաբար զբաղեցրեցին Ավանի և Արաբկիրի մարզադպրոցները։


Համառ պայքարի արդյունքում լավագույն հնգյակում տեղ գրավեցին Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորքի մարզադպրոցները։

Հետաքրքրաշարժ էր առանձին խաղատախտակների վրա ցույց տված անհատական արդյունքները։



Բազմաթիվ ծնողների և մարզիչների գնահատմամբ մրցաշարն իսկական շախմատային տոն էր երեխաների համար։

Երևանի շախմատի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև մրցաշարի բոլոր մասնակիցներին, մարզադպրոցների տնօրեններին, մարզիչներին և ծնողներին։

Մրցաշարի ամբողջական արդյունքները և նկարները։