Դիլիջանում կայացել է Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարի 1-ին տուրը։
Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետներ Արսեն Դավթյանն ու Սիմոն Մկրտչյանը, Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Գիգա Քուպարաձեն հաղթել են մրցակիցներին, Կոնստանտինե Շանավա-Բենիկ Ագասարով և Յակուբ Կոսակովսկի-Արյան Ղոլամի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հյուրընկալվել են ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն` դիտելու մրցաշարն ու ողջունելու մասնակիցներին:
Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ`
https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30
Պարտիաներն առցանց կարող եք դիտել հղումով՝