Ավարտվել են Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարի վերջին` 9-րդ տուրի պարտիաները։


Իրանը ներկայացնող գրոսմայստեր Արյան Ղոլամին, Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը հաղթել են մրցակիցներին։ Երկու պարտիա ավարտվել է ոչ-ոքի։

9 տուրից հետո 7 միավորով Արսեն Եղիազարյանի 2-րդ միջազգային հուշամրցաշարում հաղթեց Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին։

Փակման արարողությունը կկայանա այսօր, 18։00-ին Հայաստանի կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական համալիրում։

Մրցաշարի արդյունքները կարող եք տեսնել այստեղ`

https://chess-results.com/tnr799698.aspx?lan=1&art=2&flag=30