Գրոսմայստեր՝ 16 տարեկանում
Թե ուրիշ տղեք տարով կը մեծնան,
Դավիթ օրեօր կը մեծնար։
Իսմիլ խաթուն զԴավիթ լա՛վ կը տիրեր.
Կ’ասեր. «Դավիթ Մելքին քոմագ կ’ըլնի—
Ամբողջ էրկիր տի զավթեն, տիրապետեն»։
Ամա Դավիթ էնպես զորեղ էր՝ բնդեր կը կտրեր։
Իսմիլ խաթուն շղթա բերեց, արավ բնդի թել.
Դավիթ էնչափ ուժ ուներ՝
Շղթան չըդիմացավ, կըտրավ։
Ինչ բերեց՝ ճար չէղավ, կըտրավ։
Բերեց էն որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց։
Ինչ Դավիթ շունչ կը քաշեր ներս՝
Որվանք կը էրկարնար,
Նորեն Դավիթ որ շունչ կը հաներ դուրս՝
Որվանք կը կըծկեր։
ՃՅՈՒՂ ԵՐՐՈՐԴ. ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում աշխարհին։ Ի՞նչ է փորձը, ինչպե՞ս է չափվում։ Եթե նախկինում փորձառու էին համարվում տարիների փորձ ունեցողները, ապա հիմա փորձառության չափանիշներ են ամիսները, նույնիսկ՝ օրերը, ինչպես օրինակ Դավիթի դեպքում։
20-րդ դարի սկզբներին շախմատում գրոսմայստեր (գերմ․ Großmeister «մեծ վարպետ») կամ վելտմայստեր (գերմ․ Weltmeister «աշխարհի չեմպիոն» ) անվանում էին ամենից ակնառու հաջողություններ գրանցած շախմատիստներին։ Հետագայում ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային ֆեդերացիա) 1949 թվականի որոշմամբ ստեղծվեց «միջազգային գրոսմայստեր» կոչումը։ Տղամարդիկ կոչումը կրում են 1950 թվականից, իսկ կանայք՝ 1976։
2020 թվականի մարտի 1-ի դրությամբ շախմատային ընտանիքը ունի գրեթե 1900 միջազգային գրոսմայստեր։
Մի քանի տասնամյակ առաջ կոչումին հասնում էին երիտասարդ տարիքում, հետագայում պատանի, սակայն այժմ գրոսմայստեր են դառնում պարմանիները․
Այժմ ռեկորդակիրների տասնյակի մեջ մինչև 14 տարեկաններն են․
Ճիշտ է, շատերը հետագայում չպայքարեցին չեմպիոնության համար, հեռացան շախմատից այնքան արագ, որքան որ ներխուժել էին, սակայն պարզ է, որ հետագա հաջողությունների գրավականը հենց նման սկիզբն է։
17 տարուց ավելի է չեն կարողանում Սերգեյ Կարյակինի ռեկորդը բարելավել, սակայն վարկանիշային առումով լավագույն 100-յակի մեջ անընդհատ տեղ են գրավում 16-17 տարեկանները, որոնցից լավագույն ներկայացուցիչը իրանցի շախմատիստ Ֆիրուզա Ալիրեզան է (այժմ հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո), ով մարտի 1-ի դրությամբ 21-րդն է աշխարհում։
Այս պահին 2004 թվականից հետո ծնվածների մեջ կա 9 գրոսմայստեր։
Նկարում կարող եք տեսնել 6-ի անունը, նաև փետրվարի 27-29-ը ՖԻԴԵ-ի 90-րդ համագումարում (Աբու Դաբի) հաստատեցին Սադվանի Ռաունակի, Բյերե Ջոնաս Բուլի և Կեյմեր Վինսենթի կոչումները․
2700chessԼինելով շախմատային ավանդույթների երկիր, այս առումով բավականին զիջում ենք աշխարհի գերտերություններին։
Մարտի 1-ի դրությամբ մեր մինչև 16 տարեկանների լավագույններն են՝
Իհարկե ուրախալի է, որ վերը նշված ՖԻԴԵ-ի 90-րդ համագումարում կոչումներ շնորհեցին նաև հայերին։ Ղարիբյան Մամիկոնը ստացավ միջազգային վարպետի կոչում, իսկ Օհանյան Էմինին շնորհեցին ՖԻԴԵ-ի վարպետի կոչումը։
Լավագույն տասնյակից պետք է առանձնացնենք նաև Փիլիփոսյան Ռոբերտին, ով պատանեկան միջազգային մրցաշարերի բավականին փորձ ունի և կանանց վարպետության թեկնածու՝ Մկրտչյան Մարիամին։
Սակայն ավելի ակնառու հաջողությունների համար կարծում եմ հենց այն փորձն է պետք, որը շախմատիստը հավաքում է փորձառուների հետ խաղացված ստանդարտ պարտիաներով։ Կոչումները ստանում են 2300 միջազգային վարկանիշից հետո։ Վարպետության թեկնածուները դառնում են ՖԻԴԵ-ի վարպետներ, միջազգային վարպետներ և գրոսմայստերներ։ Ցավոք 2500 վարկանիշից հետո առայժմ ՖԻԴԵ-ն չի նախատեսում նոր բաժանարարներ։ Բարձրագույն կոչումը արդեն 70 տարեկան է, իսկ վարկանիշի ռեկորդը պատկանում է աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենին։ Այն հավասար է 2882-ի։
Լինելով ՖԻԴԵ-ի վարպետ կազմել եմ իմ սեփական աղյուսակը, որն իր մեջ ներառում է համեմատաբար ակտիվ 2003-2010 թվականները։ Արդյունքում ստացվել է 73 պարտիա վերը նշված շախմատային վարպետություն ունեցող անձանց հետ․
Համեմատության մեջ փորձենք ինչ-որ չափ հասկանալ, թե ի՞նչ է շախմատային փորձը։ Իհարկե հաշվի չեն առնվում մյուս ժամակարգերով անցկացված պարտիաները, որի առյուծի բաժինը ապահովում է համացանցը։
Սերգեյ Կարյակինը գրոսմայստերի կոչումին հասնելու համար խաղացել է 5 տարի՝ 1998-2003 թվականներին, ունեցել է մոտ 190 մրցակից 2300-ից ավել վարկանիշով։
Ուսումնասիրելով կոչումները նոր լրացրած շախմատիստների արդյունքները, պարզ է դառնում, որ գրեթե 4-8 տարում նրանք խաղում են 200-300 պարտիա՝ նման մրցակիցների հետ։
Հայերի պարագայում պատկերը քիչ այլ է։
Ղարիբյան Մամիկոնը 2012-2020 թվականներին խաղացել է մոտ 150 շախմատիստի հետ:
Օհանյան Էմինը՝ 2015-ից հետո՝ 23 (2300-ից բարձր) շախմատիստի հետ։
Փիլիփոսյան Ռոբերտը՝ 2014-ից հետո՝ 22 շախմատիստի հետ։
Յուրաքանչյուրը նմանատիպ ձևով կարող է հաշվել իր «փորձառությունը» և մոտ 200 մրցակից ունենալուց հետո կարող է նաև հասնել շախմատի ամենաբարձր կոչմանը։
Նյութը պատրաստեց՝ Վահրամ Մեժլումյանը