Երևան Օփենը՝ թվերով


Հիշեցնում ենք, որ «Երևան Օփեն»-ի պատմությունը սկսվում է 2016 թվականից։ Մինչ այժմ անցկացվել է 5 մրցաշար, ընդ որում սկսած երրորդ մրցաշարից այն դարձել է A և B խմբերով, ինչպես նաև մրցաշարի ընթացքում անցկացվում է բլից մրցաշար։

1st Yerevan Open - 2016

2nd Yerevan Open - 2017

3rd Yerevan Open Tournament A - 2021

3rd Yerevan Open Tournament B - 2021

3rd Yerevan Open- Blitz Tournament - 2021

4th Yerevan Open Tournament A - 2022

4th Yerevan Open Tournament B - 2022

4th Yerevan Open - Blitz Tournament - 2022

5th Yerevan Open Tournament A - 2023

5th Yerevan Open Tournament B - 2023

5th Yerevan Open - Blitz Tournament - 2023

Մասնակիցների քանակը տարեցտարի ավելանում է։ Վերջին երկու տարում այն շուրջ 300-ի է հասնում։

Ավելանում են նաև այլ երկրներից ժամանած շախմատիստները՝

Քանի որ Հայաստանի մասնակիցների միջազգային վարկանիշները ցածր են իրենց իսկ իրական խաղամակարդակից, ինչպես կանոն, նրանք բավականին բարձրացնում են իրենց գործակիցները՝

Երրորդ մրցաշարից սկսած կազմակերպիչները մրցաշարը դարձրեցին 2 խմբով, որպեսզի ուժեղագույնների խմբում հնարավոր լինի պայքարել միջազգային կոչումների համար, ինչից էլ բարձրացավ մրցաշարի միջին վարկանիշը՝

Տարեցտարի բարելավում ենք նաև մասնակիցների աշխարհագրությունը։ Ավելանում են մասնակից երկրների քանակները, իսկ միջազգային կոչում ունեցողների պակաս երբեք չենք ունենում։ 20-ից ավել գրոսմայստերներով, միջազգային վարպետներով և պատանի շախմատիստներով մրցաշարը ավելի դիտարժան և հզոր է դառնում։

Հաշվի առնելով մրցաշարի մասին արձագանքները, հուսով ենք, որ մեր երկրի սահմանները ամուր կլինեն և հաջորդ տարի «Երևան Օփենը» կանցկացնենք ավելի մեծ կազմով և ավելի մեծ ներուժով։

Բոլորին սպասում ենք մեծ սիրով։

Երևանի շախմատի ֆեդերացիայի աշխատակազմ։