Շախմատ | Թողարկում 1-ին

Բուն TV-ի եթերում


«Շախմատ» հաղորդաշարի առաջին թողարկմանը Նորայր Հովհաննիսյանը ներկայացնում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Շախմատի պատանիների արագ և կայծակնային առաջնությունում մեր շախմատիստների գրանցած արդյունքները, անդրադառնում Բուդապեշտում տեղի ունեցող Շախմատի 45-րդ օլիմպիադային, իսկ թողարկման 2-րդ հատվածում Վարդան Մելքոնյանը ներկայացնում է Շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցի խաղացած հայտնի պարտիաներից մեկը։ «Շախմատ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնում ենք շախմատային իրադարձությունների, իրականացնում վերլուծություններ, ինչպես նաև ներկայացնում վարպետության էտյուդներ։ Հաղորդաշարը իրականացվել է Երևանի Շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։