3-րդ և 4-րդ խաղափուլեր
Սույն թվականի հոկտեմբերի 12-ին և 19-ին տեղի ունեցան մրցաշարի 3-րդ և 4-րդ խաղափուլերը։
Մրցաշարի առաջատարը՝ Ավանի շախմատի դպրոցի թիմը 3-րդ փուլի շրջանակներում մրցեց Վահանյանի շախմատի դպրոցի հետ և համոզիչ հաղթանակի հասավ 14։1 հաշվով։
(Խնդիրների դեպքում դպրոցների ֆեյսբուքյան հրապարակումները կարող եք դիտել համակարգչով կամ սմարթֆոնով՝ սեղմելով նկարում պատկերվածը)
Մյուս խաղափուլում Ավանի թիմը այցելեց Նուբարաշենի շախմատի դպրոց և այս անգամ էլ հաղթեց 10,5։4,5 հաշվով։
Հետաքրքիր է, որ Ավանի շախմատի դպրոցը առայժմ հաղթանակի է հասնում՝ հավաքելով 10 կամ ավելի միավոր։
Մրցաշարի մյուս առաջատարի՝ Դավթաշենի հյուրն էր Նուբարաշենի շախմատի դպրոցը։ Ցավոք ուժերը անհավասար գտնվեցին և Դավթաշենը հաղթանակի հասավ բոլոր խաղատախտակներում՝ 15։0 հաշվով։
Մյուս խաղափուլում Դավթաշենի շախմատի դպրոցը հյուր էր գնացել Նորք-Մարաշի դպրոցին և այս անգամ էլ հաղթեցին 14։1 հաշվով։
Երկու խոշոր հաղթանակից հետո Դավթաշենի սաները գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։
Դավթաշենից և Ավանից չի ցանկանում հետ մնալ նաև Արաբկիրի շախմատի դպրոցի թիմը։ 2-րդ խաղափուլում ազատ լինելով թիմը չգնաց հանգստի և կատարեց գրագետ տնային աշխատանք։
3-րդ խաղափուլում Արաբկիրը իր հարկի տակ ընդունեց Էրեբունու շախմատի դպրոցի թիմին և դժվարին հաղթանակի հասավ 9,5։5,5 հաշվով։
Եվս մեկ անգամ պատրաստվելով հաջորդ խաղին, այս անգամ էլ Արաբկիրի շախմատի դպրոցը Նոր Նորքի տարածքում հաղթանակի հասավ տեղի շախմատի դպրոցի նկատմամբ 9։6 հաշվով։
Այս հաղթանակներից հետո Արաբկիրը առաջատարների շարքում է, քանի որ բոլոր մրցամարտերում հաղթել է։
***
3-րդ խաղափուլում Քանաքեռ-Զեյթունի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ այս մրցաշարի ամենադիտարժան պայքարը։ Զեյթունին հյուր էին եկել Մալաթիա-Սեբաստիայի սաները։ Երկար պայքարից հետո գրանցվեց մրցաշարի առաջին ոչ-ոքին՝ 7,5։7,5 հաշվով։
Իսկ 4-րդ խաղափուլում Զեյթունի թիմը հաղթեց Վահանյանի շախմատի դպրոցի թիմին 12։3 հաշվով։
Այս հաղթանակից հետո թիմը պայքարում է լավագույն եռյակ մտնելու համար։
***
3-րդ խաղափուլի վերջին խաղում Նոր Նորքը այցելեց Աջափնյակի շախմատի դպրոց և հասավ համոզիչ հաղթանակի 14։1 հաշվով։
Ցավոք Աջափնյակի շախմատի դպրոցի սաների խաղը առայժմ չի ստացվում և 4-րդ խաղափուլի շրջանակում էլ պարտվեցին Մալաթիայի թիմին 1։14 հաշվով։
Սա Մալաթիա-Սեբաստիայի առաջին թիմային հաղթանակն էր։
3-րդ խաղափուլին չէին մասնակցում Նորք-Մարաշի, իսկ 4-րդին՝ Էրեբունու շախմատի դպրոցի թիմերը։
Այսպիսով մրցաշարում եռիշխանություն է, սակայն ընդհանուր միավորներով առաջատարը Դավթաշենի շախմատի դպրոցի մասնակիցներն են։
Հաջորդ խաղային օրը այսօր է՝ հոկտեմբերի 26-ը։
Արդյունքներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։