Մայիսի 8-ից 14-ը
Երևանի շախմատի ֆեդերացիան սույն թվականի մայիսի 8-ից 14-ը Արաբկիրի շախմատի դպրոցում կանցկացնի <<Երևան Սպրինգ-2025>> մրցաշարը:
Նախատեսված է երկու մրցաշար դասական և կայծակնային շախմատի կանոններով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 650.000 ՀՀ դրամ:
Ցուցակագրվել կարող եք մինչև 05.05.2025 թվականը: Տեղերը սահմանափակ են:
Մանրամասներին ծանոթացեք կանոնադրության մեջ: