Արագ շախմատի թիմային մրցաշար

Մասնակցում են Երևանի շախմատի մարզադպրոցները


Փետրվարի 7-ին և 8-ին, Արաբկիրի շախմատի մարզադպրոցում տեղի կունենա Երևան քաղաքի շախմատի մարզադպրոցների թիմային առաջնությունը։ Մրցաշարը անց է կացվելու 11 թիմերի մասնակցությամբ, յուրաքանչյուր թիմում 10 շախմատիստ։ Մրցաշարում խաղացողներին կհատկացվի 10 րոպե ժամանակ մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով։

2 օրվա խաղերից հետո հաղթող կդառնա ամենաշատ միավոր վաստակած դպրոցը։


Կանոնադրություն