Ֆեդերացիայի թիմը համացանցում

Lichess.org և Chess.com կայքերում


Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմերին կարող եք միանալ հետևյալ հղումներով՝

Lichess.org

Chess.com

Մրցաշարերի մասին լրացուցիչ ինֆորմացիաներ կարող եք ստանալ թիմերի էջերից։

Այնտեղ երևում են բոլոր այն մրցաշարերը, որին կարող է մասնակցել մեր թիմը։

Բացի ներթիմային մրցաշարերից մեր թիմը հանդես է գալիս նաև միջազգային ասպարեզում։

17․05․2020 -ին մեկնարկեցինք Կարանտինային 11-րդ լիգայում։ Հաղթելով առաջին մրցաշարում՝ թիմը անցել է 10-րդ լիգա, որին կմասնակցի 21․05․2020 -ին։ Մրցաշարերը այնպես է կազմակերպված, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել բոլորը։

Առաջին մրցաշարում մասնակցեցինք 82 շախմատիստով, սակայն թիմի վերջնական հաղթանակը ապահովեցին՝

1․ Տիրատուրյան Դավիթը - Գյումրիից

2․ Հակոբյան Էրիկը - Արմավիրից

3․ Մելքոնյան Վարդանը - Մալաթիա-Սեբաստիայի մարզադպրոցից՝ մարզիչ

4․ Երեմյան Ալենը - Սիսիանից

5․ Հայրապետյան Էդգարը - Ավանի մարզադպրոցի սաներից

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, քանի որ առանց նրանց վերջնական հաղթանակը ևս հնարավոր չէր լինի և հետագայում մաղթում ենք հաճելի և ազնիվ խաղ։