Առաջին Հանրապետության Օր

Տոնական մրցաշար


Երևանի շախմատի ֆեդերացիան մայիսի 28-ին կազմակերպել էր տոնական մրցաշար՝ նվիրված Առաջին Հանրապետության անկախության օրվան։ Մասնակցեցին Երևանի մարզադպրոցները և մեկ հրավիրված թիմ՝ Հայ-Ռուսական համալսարանը։

Հենց հյուրերին էլ հաջողվեց հաղթանակի հասնել՝ դասախոսների, ուսանողների և շրջանավարտների շնորհիվ։ Պայքարը բավականին լարված ստացվեց և հաղթողը որոշվեց միայն վերջին րոպեներին։

Թիմերի վերջնական արդյունքը՝

Անհատական արդյունքներ՝

Հայ-Ռուսական համալսարան թիմի կազմը ուներ հետևյալ տեսքը՝


Այս մրցաշարին զուգահեռ տեղի էր ունենում նաև շվեյցարական մրցաշար՝ 8 խաղափուլով, որտեղ մասնակցեցին ավելի կրտսեր տարիքի երեխաները։

100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղ գրավեց Բայբուրցյան Դավիթը։ Երկրորդը Ավետիսյան Լևոնն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Առաքելյան Արթուրը (բոլորը Մալաթիա-Սեբաստիա դպրոցից, մարզիչը՝ Ստեփանյան Գագիկ) ։


Վերջնական աղյուսակը՝



Նաև ուզում ենք տեղեկացնել, որ մեր թիմը հաճախակի մասնակցում է միջազգային մրցաշարերին և վերջին հաղթանակը Country League A մրցաշարում տեղի ունեցավ։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։ Մեր մրցաշարերի մասնակիցները 299-ն էին։