Մարզադպրոցների սաների մրցաշարերը

Մասնակիցները 260-ն էին․


Այսօր տեղի ունեցան ֆեդերացիայի հերթական մրցաշարերը։ Մարզադպրոցների պայքարի արդյունքում որոշվեցին հաղթողները։

Սկսնակների մրցաշարում, համացանցի միջոցով, իրենց ուժերն էին փորձում 64 մասնակիցները։ 7 խաղի արդյունքով լավագույնը ճանաչվեց Արաբկիրի շախմատի դպրոցի սան Գևորգյան Լյովան՝ Վուվունիկյան Կարինեի աշակերտը։ Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդը ճանաչվեց Բայբուրցյան Դավիթը, Մալաթիայի Սեբաստիայի դպրոց, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ։ Երրորդ տեղ գրավեց Aghazaryan777 անունով շախմատիստը։


3-րդ և 4-րդ կարգայիններ-ի մրցաշարում մասնակիցները 108-ն էին։ Հաղթողը sahakST777-նն էր, ով ցույց տվեց բացարձակ արդյունք։ Երկրորդ տեղ գրավեց Զեյթունի շախմատի դպրոցի սան Մարտիրոսյան Լևոնը, մարզիչ՝ Մանուկյան Սարգիս։ Երրորդ արդյունքին հասավ Խաչատրյան Միասնիկը, Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոց, մարզիչ՝ Մեժլումյան Վահրամ։


1-ին և 2-րդ կարգայինների մրցաշարում կար 88 մասնակից։ Լավագույնը ճանաչվեց Ագասարով Բենիկը, երկրորդը՝ Օղուլուկյան Արսենն էր, իսկ երրորդ տեղ գրավեց Անդրեասյան Էդգարը։ Հաղթողները ներկայացնում են Մալաթիայի շախմատի դպրոցը, իսկ բոլորի մարզիչը Մելքոնյան Վարդանն է։

Մրցաշարը անհատական էր, սակայն լավագույն 5 սաների արդյունքներով առաջատարը Մալաթիայի շախմատի դպրոցն էր։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։


Երեկոյան պայքարի մեջ մտան արդեն մեծահասակները։ Իհարկե, մարզադպրոցների լավագույն սաները ևս չեն զիջում իրենց մարզիչներին։ Տեղի ունեցավ Quarantäne-Liga 5C մրցաշարը, որի հաղթող դարձավ մեր թիմը։

Անհատական հաղթողները՝

Մեր թիմակիցների արդյունքները՝


Մեր հաջորդ մրցաշարերը կարող եք գտնել ֆեդերացիայի թիմի էջում։ Իսկ ովքեր դեռ չեն միացել, կարող են հայտ ուղարկել և միանալ թիմին։