Մարզադպրոցների սաների արդյունքները և Օհանյան Էմինի փայլուն խաղը․
Երևանի շախմատի ֆեդերացիան Մանուկյան Սարգիսի օգնությամբ կազմակերպեց հերթական մրցաշարերի շարքը։
Մասնակիցների քանակը ընդհանուր 167 էր։ Խաղում էին բոլորը՝ սկսնակներից մինչև առաջին կարգայիններ։
4-րդ կարգայիններ և սկսնակներ-ի մրցաշարում առաջինն էր Արշակյան Արսենը, Նոր Նորքի մարզադպրոց, մարզիչ՝ Պողոսյան Սուրեն։ Երկրորդը ճանաչվեց Փլավչյան Ավետիսը, իսկ երրորդ տեղ գրավեց Վարդանյան Ռոբերտը։ Երկուսն էլ Արաբկիրի շախմատի դպրոցի սաներ են, մարզիչ՝ Վուվունիկյան Կարինե։
Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղ գրաված շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու միաժամանակյա խաղաշարին և մյուս կիրակի կմասնակցեն ավելի բարձր լիգայում։
3-րդ կարգայինների մրցաշարում ուժեղագույններն էին՝ Ստեփանյան Դավիթը, Կենտրոնի շախմատի դպրոց, մարզիչ՝ Մանուկյան Սարգիս։
Երկրորդ տեղ գրավեց Բազիկյան Տիգրանը, Մալաթիայի շախմատի դպրոց, մարզիչ՝ Ստեփանյան Գագիկ, իսկ երրորդը՝ Հարությունյան Վիկտորիան է, Արաբկիրի շախմատի դպրոցից, մարզիչ՝ Վուվունիկյան Կարինե։ Ընդ որում Վիկտորիան արդեն երկրորդ շաբաթն է առաջ շարժվում լիգաներով, լինելով 4-րդ կարգային շախմատիստուհի։
Այս մրցաշարի լավագույն հինգը ևս կմասնակցեն միաժամանակյա խաղաշարին, իսկ լավագույն եռյակը կխաղա ավելի բարձր լիգայում։
2-րդ կարգայինների մրցաշարի հաղթող դարձավ xxxStepanxxx անունով շախմատիստը, երկրորդը realmadrid55-ն էր, իսկ երրորդ տեղը գրավեց Vardan2011-ը։ Ցանկալի է կայքում նշեք Ձեր տվյալները, որպեսզի կազմակերպիչները նման խնդրի առաջ չկանգնեն։
Նորից 5-ը կմասնակցեն միաժամանակյա խաղաշարին, իսկ եռյակը շարժվում է դեպի մյուս լիգա։
1-ին կարգայինների մրցաշարը սակավաթիվ էր, ինչը այդքան էլ լավ չէ։ Ֆեդերացիայի գլխավոր նպատակը ուժեղ շախմատիստներ պատրաստելն է, այնպես որ ցանկալի է խաղաք նաև երկար ժամակարգով պարտիաներ։
Մրցաշարի հաղթողը Հովակիմյան Վաչեն էր, Գասպարյանի շախմատի դպրոց, մարզիչ՝ Պետրոսյան Տիգրան։
Երկրորդ տեղ գրավեց Avagyan2008-ը, իսկ երրորդը՝ Խալաֆյան Նարեն էր, Նոր Նորքի շախմատի դպրոց, մարզիչ՝ Պողոսյան Սուրեն։
Մրցաշարի արդյունքներով լավագույնները մեկ լիգա առաջ են շարժվում, իսկ վատագույն ցուցանիշ ցույց տվածները հաջորդ անգամ կխաղան ավելի ցածր լիգայում։
Նաև 20 հոգի, յուրաքանչյուր մրցաշարից առաջին հինգը, երկուշաբթի օրը՝ ժամը 18։00-ին, կխաղան Ֆիդեի վարպետ Մանուկյան Սարգիսի հետ։
Եթե կայքում խնդիրներ չծագեն, կարող եք գրանցվել նախօրոք՝ հետևյալ հղումով՝ միաժամանակյա խաղաշար, իսկ եթե կայքը այս հղումը չպահպանի, ուշադիր կլինեք, նամակի միջոցով կկապվեք Մանուկյան Սարգիսի հետ և կստանաք նոր հղումը։ Խաղին ներկայանալ 10 րոպե շուտ։
Մեր գլխավոր թիմը ևս շարունակում է իր հաջող ելույթները։ Այս անգամ մասնակցել ենք երկու մրցաշարի։
Առաջինը՝ 9th Elite Prize մրցաշարն էր, որի հաղթող դարձավ մեր թիմը։ Ուժեղ մրցակից ունեինք Գերմանիայից, ովքեր խաղում էին երեք գրոսմայստերներով։ Սակայն մեր Հայաստանի ամենաերիտասարդ Ֆիդեի վարպետ՝ Օհանյան Էմինի շնորհիվ կարողացանք փայլուն վերջաբան անցկացնենք և մրցաշարի ավարտից րոպեներ առաջ շրջանցեցինք գերմանական թիմին։
Մրցաշարի ընդհանուր տեսքը՝
824 մասնակիցներից լավագույնները՝
Մեր թիմի լավագույն 20-ը՝
Այնուհետև մասնակցեցինք Nations Cup մրցաշարին, որտեղ արդեն երկրորդն էինք։ Այս անգամ մեզ խանգարեց այն փաստը, որ մեր թիմակիցներից շատերը զուգահեռ մասնակցում էին այլ մրցաշարերին։
Հաղթողները՝
Անհատական արդյունքները՝
Մեր թիմի առաջատարները՝
Սպասում ենք բոլորիդ, որպեսզի Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում մասնակցեք հետագա մրցաշարերին։
Իսկ մեր թիմի առաջատարը՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, այդ ընթացքում մասնակցում էր Fight Club ուժեղ մրցաշարում, որտեղ միայն եզրափակիչում պարտվեց՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։
Լավագույն 8 մասնակիցների մեջ էր նաև մեր ամենաերիտասարդ վարպետության թեկնածուն՝ Փիլիպոսյան Ռոբերտը։