Անհատական և թիմային
Այսօր Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ում ամփոփվեցին փետրվարի 20-21-ն անցկացված ՀՀ ոստիկանության 2020թ. շախմատի անհատական և թիմային առաջնությունները, որոնք կայացան ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով:
Փակման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին ու թիմերին պարգևատրեցին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը:
Թիմային առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության 18 ստորաբաժանումների հավաքական թիմեր: Թիմի կազմում ընդգրկված էին 3 մասնակից: Խաղացած 7 տուրերից հետո թիմային 12 միավորով առաջնության հաղթող դարձավ Երևան քաղաքի վարչության թիմը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը /թիմային 11 միավոր/, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Ոստիկանության զորքերի թիմը /թիմային 11 միավոր/:
Անհատական առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության 18 ստորաբաժանումների 54 անդամներ: 9 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ առաջնության հաղթող դարձավ Արմեն Հարությունյանը /ՈԶ/, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գրիգոր Մանուկյանը՝ 8.5 միավորով /ՈԶ/ և լավագույն եռյակը եզրափակեց Արմենակ Գևորգյանը՝ 7.5 միավորով /ԵՔՎ/:
Առաջնության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղումներին.
Անհատական