Կառլսենը անկասելի է․
Մոսկվայում, դեկտեմբերի 29-30-ը, տեղի ունեցավ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Հաղթող դարձավ դասական և արագ շախմատի աշխարհի չեմպիոն՝ Մագնուս Կառլսենը։
Նկարները - https://wrbc2019.com/media/photos
Հավասար միավոր հավաքելով, այնուհետ թայ-բրեյքում 0,5-1,5 պարտվելով՝ երկրորդ տեղ զբաղեցրեց Հիկարու Նակամուրան, իսկ լեգենդար Վլադիմիր Կրամնիկը մեկ տարվա շախմատային դադարից հետո գրավեց 3-րդ հորիզոնականը։
Կանանց մրցապայքարում աշխարհի չեմպիոնուհու կոչումը նվաճեց Եկատերինա Լահնոն, 2-րդը՝ Աննա Մուզիչուկն էր, իսկ եռյակը եզրափակեց Տան Ժոնյին։
Մեր շախմատիստների արդյունքները