2023 թվականի օգոստոսի 1-9 ը
Գրոսմայստեր, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի երկրորդ հուշամրցաշարը տեղի կունենա Դիլիջանում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած միջազգային մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից և Լեհաստանից։
Միջազգային մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ կատեգորիայի է, միջին գործակիցը` 2393:
Արսեն Եղիազարյանի երկրորդ հուշամրցաշարի առաջին տուրը կսկսվի օգոստոսի 1-ին, ժամը 15։00-ին։