400-ից ավելի մասնակից.
Այսօր, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը, մեկնարկեցին Երևանի պատանիների և աղջիկների առաջնությունները՝ 7 տարիքային խմբերով։
Մեկնարկի է դուրս եկել 402 շախմատիստ, Երևանի տարբեր մարզադպրոցները ներկայացնող։
9 օրյա պայքարից հետո կորոշվեն Երևանի այս տարվա ուժեղագույնները։ Առաջնությունը Հայաստանի կիսաեզրափակչի համար հանդիսանում է ընտրական մրցաշար՝
Պ08-10 մասնակից, Պ10-25, Պ12-20, Պ14-18, Պ16-14
Ա10-30 (ընդհանուր) , Ա12-25։
Մրցաշարին ամենաշատ մասնակից հայտավորել են Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցը, Մալաթիա-Սեբաստիայի շախմատի դպրոցը և Հայաստանի շախմատի ակադեմիան, համապատասխանաբար՝ 77, 49 և 39 մասնակից։
Մարզիչներից ամենաշատ սաները ունեն Սանթրյան Արարատը, Մելքոնյան Վարդանը և Ազարյան Տիգրանը՝ 28, 25 և կրկին 25 մասնակից։
Երևանի շախմատի ֆեդերացիան մաղթում է ազնիվ պայքար, թող հաղթեն ուժեղագույնները։