Հայտարարություն

Երևանի 2019թ. պատանիների մինչև 10 և 12 տ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարեր


Երևանի 2019 թվականի պատանիների մինչև 10 և 12 տ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը կանցկացվեն Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը, հասցե՝ Խանջյան 50:

Ժամկետները՝ 24 հունվարի մինչև 02 փետրվարի 2019թ., խաղերի սկիզբը՝ 15:00-ին:

Ժամակարգը՝ 75-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշար

Մասնակցություն՝ մասնակցելու իրավունք ունեն 2008թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված 3-րդ մարզական կարգ ունեցող շախմատիստները:

1-ից 30-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Երևանի 2019թ.-ի մինչև 10 տարեկան պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշար

Մասնակցություն՝ մասնակցելու իրավունք ունեն 2006թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված 2-րդ մարզական կարգ ունեցող շախմատիստները:

1-ից 25-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Երևանի 2019թ.-ի մինչև 12 տարեկան պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարին: