Շախմատային տոն. Մխիթար Հայրապետյանը և Հայկ Մարությանը՝ Երևանի գավաթի խաղարկությանը


Սեպտեմբերի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Խաղարկությունը նվիրված էր Անկախության օրվան և տևեց 15 օր: Գավաթի հանձնմանը մասնակցեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, շախմատիստներ: Գավաթի խաղարկությունն անցկացեց առաջին անգամ և բարձր մակարդակով կազմակերպվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից՝ ոչ միայն ցուցադրելով դիտարժան խաղ, այլև գրավելով շախմատային միջազգային հանրության ուշադրությունը: 500 շախմատիստներ վիճարկեցին գավաթը, անցան օնլայն ու օֆլայն մրցապայքարով:

Քաղաքային գավաթը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն անձամբ խաղարկության հաղթող, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանին: Պակաս ուժեղ չէին եզրափակչի մասնակից մյուս 7 գրոսմայստերները՝ Զավեն Անդրիսայանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը:

Գրոսմայստերների անունից նրանց ժամեր տևած համառ պայքարն ու հաղթանակները նվիրվեցին 29–ամյա անկախ Հայաստանին:
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 1 մլն 800 հազար ՀՀ դրամ: