Նվիրվում է Արսեն Եղիազարյանի հիշատակին
Երևանի շախմատի ֆեդերացիան Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի հետ համատեղ, մայիսի 2-ին ժամը 17:00-ին կազմակերպում է Ղազախստան-Հայաստան կայծակնային շախմատի ինտերնետային մրցամարտ 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:
Մրցամարտն անցկացվելու է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ կխաղա 4 պարտիա: Ժամակարգը՝ 3-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 1 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:
Թիմերի կազմերը համալրելու են նշանավոր շախմատիստներ, պատգամավորներ և 8-ից մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ։
Նախատեսված է առաջին խաղափուլը սկսել 17։00-ին, այնուհետև 17։15, 17։30 և 17։45։ Սակայն եթե զույգերը պատրաստ են, կարող են մարտահրավեր նետել անմիջապես խաղն ավարտելուց հետո։
Ըստ պայմանավորվածության՝ առաջին և երրորդ խաղափուլերում սպիտակներով կխաղա Ղազախստանի հավաքականը։
Ստորև ներկայացված ֆայլն անընդհատ թարմացվելու է։ Խնդրում ենք ուշադիր լինել և հետագայում գտնել մրցակցի կեղծանունը (nickname), որպեսզի ժամը 17։00-ին հրավիրեք խաղի։ Հաջորդ պարտիաներում կարող եք սեղմել «реванш» կոճակը։
02.05.2020 - 14:45
Մրցակիցների նախնական անունները արդեն կան։ Մրցակցին գտեք Lichess-ում, կարող եք նաև ընկերանալու կոճակը սեղմել, որ հետո ավելի հեշտ գտնեք իրեն։ Խնդիր տեսնելու դեպքում հայտնեք։
Kazakhstan-Armenia-match 100 boards 02-14։45.xlsx
Կայքում ստեղծվել է մրցաշար մյուս մասնակիցների համար, ովքեր չեն կարող այստեղ մասնակցել, սակայն այնտեղի զրուցարանը կարող եք օգտագործել նաև այս մրցաշարի համար` https://lichess.org/tournament/NAEmug7B
Հարցերի դեպքում կապ պահեք Մեժլումյան Վահրամի հետ՝ https://lichess.org/@/muran29 և գրեք նամակներ այս պրոֆիլին։
Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել chess-results.com կայքի միջոցով։
Հակիրճ ծանոթացեք գրանցմանը և մրցակցին խաղի հրավիրելուն։ Ցանկալի է կայքը դարձնել ռուսերեն։
1․ Լեզուն փոխելը
2․Մուտք գործելը և գրանցվելու կոճակը
3․Լրացնել տվյալները
4․Համաձայնվել կայքի պայմաններին, կարմիրը դարձնել կանաչ
5․Ուղարկել խաղ մրցակցին
6․Պարամետրերը կարգավորել, ուղղել ժամակարգը 3+1 և Հայաստանի դեպքում սեղմել սև արքայի վրա։ Առաջին մրցափուլում մենք խաղալու ենք սև խաղաքարերով
7․Excel ֆայլից արտագրել Ձեր մրցակցի «կեղծանունը»
8․Այստեղ կստանաք հրավեր, եթե մրցակիցն է Ձեզ խաղի կանչում
Մասնակիցների քանակը շատ է, ուստի խնդրում ենք լինել կարգապահ և հանդուրժող, նաև նախօրոք հաստատեք մասնակցությունը (մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59)՝ գրելով Մեժլումյան Վահրամին։ Բոլորին մաղթում ենք հաճելի խաղ։