Լավագույնները․
2020 թվականն իր անջնջելի հետքը թողնելով մեր կյանքում (համավարակ, պատերազմ), միևնույն է, ցույց տվեց, որ կյանքը շարունակվում է։
Շախմատային փորձում արդեն անդրադարձել եմ այս թեմային։ Ուսումնասիրենք, թե ի՞նչ է փոխվել մի տարում, ինչքանո՞վ է շախմատը տուժել։ Մանավանդ, որ խոսելու ենք պատանեկան շախմատի մասին, որտեղ յուրաքանչյուր օրը ոսկու արժեք ունի։
Բարձրագույն վարպետության դպրոցի մասին ցուցադրված տեսանյութում Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը ևս նշեց, որ հիմնականում ապագա ունեն նրանք, ովքեր 16 տարեկանում հասնում են շախմատի բարձրագույն կոչմանը.
Այս պահին աշխարհում կա 4 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ, ովքեր ծնվել են 2005 թվականից հետո։ (17-18 տարեկանների դեպքում գրոսմայստերները 14-ն են)։
Անզեն աչքով էլ երևում է, թե որ երկրներն են առաջատարները։
Ընդհանրապես, շախմատային վարպետության առումով պետք է ուսումնասիրել 2300-ից բարձր վարկանիշ ունեցողներին, ովքեր 94-ն են։
Գրոսմայստեր՝ 16 տարեկանում.xlsx
Ընդհանուր քանակով առաջատարներն են Հնդկաստանը (18), ԱՄՆ-ն (12), Ռուսաստանը (10) և Իսրայելը (6)։ Երկուսից ավել մասնակից ունեն՝ Ադրբեջանը, Բելառուսը, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հունգարիան։
Զարմանալի է, որ քիչ մասնակից ունեն շախմատային մյուս գերտերությունները՝ Չինաստանը և Ուկրաինան։
Հայաստանը ունի մեկ մասնակից՝
Ազգային վարկանիշներով մեր լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը՝
Կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ ընդհանուր հաջողության հասնելու համար երեխաները պետք է աշխատեն, աշխատեն և աշխատեն, իսկ ֆեդերացիաները և շախմատով հետաքրքրված կազմակերպությունները պետք է օգնեն մյուս գործոնների հարցում՝ մարզիչներ, մրցաշարեր, հավաքներ, միաժամանակյա խաղաշարեր, լեկցիաներ։
Վաղվա ապագայի հիմքը այսօրն է։
Նյութը պատրաստեց՝ Վահրամ Մեժլումյանը