Ավարտվեցին Հայաստանի շախմատի առաջնությունները․
Սույն թվականի հունվարի 23-ին, Տիգրանի Պետրոսյանի անվան շախմատի տանը, ավարտվեցին Հայաստանի առաջնությունները։ Տղամարդկանց պայքարում հաղթող դարձավ և Հայաստանի հավաքականի կազմը համալրեց Սամվել Տեր-Սահակյանը։ Սամվելի արդյունքն էր՝ 9 հնարավորից 6 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը, հավասար՝ 5․5 միավորով, կիսեցին Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։
Հայաստանի տղամարդկանց շախմատի 80-րդ առաջնություն
Կանանց պայքարում հաղթող ճանաչվեց Մարիա Գևորգյանը։
Մարիան այս տարի դարձավ հավաքականի խաղացող, հավաքելով 9 հնարավորից 8 միավոր։
Երկրորդը, 7 միավորով՝ Սուսաննա Գաբոյանն էր, իսկ եռյակը եզրափակեց 5․5 միավոր հավաքած Մարիա Կուրսովան։
Հայաստանի կանանց շախմատի 75-րդ առաջնություն
Երկու օրվա պայքարից հետո որոշվեց նաև արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի անունը։ Մրցաշարը կրում էր Հայաստանի 8-ակի չեմպիոն, երջանկահիշատակ՝ Աշոտ Անաստասյանի անունը։ 9-ից 7․5 միավորով հաղթեց Հայկ Մարտիրոսյանը, 7 միավորով երկրորդը Արթուր Դավթյանն էր, իսկ Զավեն Անդրիասյանը 6․5 միավորով կիսելով մի քանի շախմատիստի հետ, լրացուցիչ արդյունքներով ճանաչվեց երրորդը։
Հայաստանի 2020 թվականի արագ շախմատի առաջնություն
Առաջին անգամ մրցաշարի արդյունքները ուղարկվեցին ՖԻԴԵ՝ արագ շախմատի վարկանիշի հաշվարկի համար։